Թրամփը պաշտոնանկ կարվի ...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«ԿԺԴՀ–ի առետրի 90%–ը Չինաստանի հետ Է: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ 650 միլիարդ դոլարի հասնող առևտուրը, անմիջապես պաշտոնանկ կարվի», Twitter–ի իր Էջում գրել է Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր առաջ իր հերթին էր թվիթ արել, որով հայտարարել էր, թե «ԱՄՆ–ը մյուս տարբերակների հետ մեկտեղ քննարկում Է ցանկացած երկրի հետ առևտրական հարաբերությունները դադարեցնելու հնարավորությունը, որը բիզնես կվարի Հյուսիսային Կորեայի հետ»:
Նշենք նաև, որ ի պատասխան Սպիտակ տան բակում լրագրողների հնչեցրած հարցին, թե՝ արդյո՞ք ԱՄՆ–ն կհարվածի Փխենյանին միջուկային նոր փորձարկման առիթով, նախագահ Թրամփը կարճ էր պատասխանել՝ Կտեսնենք: Փոխարենը Պենտագոնի ղեկավարը չէր բացառել հուժկու ռազմական պատասխանը Փխենյանին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



