Վարչապետը ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները:
Վարչապետը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված դասական և մոդեռն մի շարք վարպետների ստեղծագործություններին:
Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեջյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկիի, Լևոն Թութունջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Գառզույի, Սարգիս Դիրանյանի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի լավագույն գործերը՝ թվով 25 ստեղծագործություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



