Թրամփը Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ավելի շատ ժամանակակից զենք գնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ԱՄՆ–ից ավելի շատ ժամանակակից զինատեսակներ գնել, հայտնում է Gazeta–ն։
«Ես Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտամ ԱՄՆ–ից ավելի շատ նորագույն, ժամանակակից զենք գնել»,– գրել է նա Թվիթերում։
Ավելի վաղ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում հավանություն էր տվել դեպի Հարավային Կորեա «բազմամիլիարդանոց» մատակարարումներին։
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



