Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը ջանքեր կգործադրի կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, բայց այն դժվար թե ճեղքում ապահովի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Պատերազմի և խաղաղության ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Բեկա Բաջելիձեն

– Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Հոգլանդը մատնանշել էր բանակցային սեղանին դրված 6 կետանոց փաստաթուղթը: Սակայն ըստ ՀՀ նախագահի, բանակցային սեղանին Կազանի փաստաթուղթն է, իսկ Ադրբեջանն էլ փորձում է սեղանին դնել ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը: Վերջապես ո՞ր փաստաթուղթն է բանակցությունների հիմքը:

– Հակամարտության կարգավորումը բարդ պրոցես է: Հոգլանդի հայտարարությունն օգտակար հիշեցում էր այն մասին, թե որն է կարգավորման ճանապարհային քարտեզը, և որ ժամանակն է առաջ ընթանալ:

Ընդհանրապես ԼՂ հակամարտության կարգավորման տարբեր առաջարկներին մամուլը տարբեր անուններ է տալիս՝ կախված այն քաղաքի անունից, որտեղ բանակցություններն ընթացել են: Սակայն փաստն այն է, որ կողմերի միջև չկա ստորագրված որևէ նշանակալի փաստաթուղթ, բացի 1994 թ. մայիսի հրադադարի մասին պայմանագիրը:

Կարծում եմ՝ Հոգլանդի հայտարարությունը փորձ էր խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել ֆորմալ համաձայնության, որը նրանց թույլ կտար իրականացնել քայլեր՝ նպատակաուղղված հակամարտության վերջնական կարգավորմանը: Գլխավոր սկզբունքների ցանկացած լրացուցիչ հնչեցում քաջալերիչ քայլ է գործընթացը ստվերից հանելու և այն հասարակությունների համար հասանելի դարձնելու առումով: Առավել ևս, որ ցանկացած համաձայնություն պետք է հավանության արժանանա հակամարտության արդյունքում տուժած հասարակությունների կողմից:

– Սակայն պաշտոնական Երևանն ու Բաքուն զուսպ արձագանքեցին այդ հայտարարություններին: Միաժամանակ կողմերն առանձնացրին այն կետերը, որոնք շահեկան էին հենց իրենց համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է սեփական օրակարգը:

– Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները փորձեցին նվազեցնել Հոգլանդի 6 կետանոց հայտարարության նշանակությունը, կետեր, որոնք ըստ էության 2007 թ. Մադրիդում համաձայնեցված, իսկ 2009–ին նորացված գլխավոր սկզբունքների տարբերակն էին:

Կարծում եմ՝ պաշտոնական բանակցություններին մասնակցող կողմերը որքան շատ հրապարակային հայտարարություններ և մեկնաբանություններ ներկայացնեն, այնքան լավ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջև փոխըմբռնում հաստատելու և հանրային դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ապա դրանք հաստատ կշարունակվեն: Ռուսաստանը ջանքեր կգործադրի կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սակայն այդ հանդիպումը դժվար թե ճեղքում ապահովի: Առկա ստատուս–քվոն կպահպանվի:

Հասարակությունների միջև անմիջական շփման բացակայությունը, քաղաքացիական հասարակության փոքր ներգրավվածությունը և ընդհանրապես հանրային դիվանագիտության պակասը ԼՂ հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացը թողնում է կառավարությունների ու իշխող քաղաքական վերնախավերի լիակատար հսկողությանը: Իսկ կառավարությունների հնարավորությունները սահմանափակ են: Մասնակիցների թիվն ընդլայնելով, տարբեր պրոֆեսիոնալների ու սոցիալական խմբեր ներգրավելով՝ գործընթացը կդառնա ավելի ընդգրկուն: Տեղի ու միջազգային անկախ և ձեռնհաս մասնակիցները կարող են առաջարկել նոր և թարմ գաղափարներ:

Իր հայտարարության մեջ ընդգծելով այս ու այլ գաղափարներ՝ Հոգլանդը ևս մեկ անգամ հիշեցրել է կարգավորման գործընթացում ընդգրկված մասնակիցներին, որ առանց այդ առանցքային կետերի՝ գործընթացը մնալու է փակուղում՝ վնասելով խաղաղ կարգավորման հեռանկարները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





 

Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի