Մոլդովայի նախագահն արգելել է մասնակցել Ուկրաինայում կանայալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն արգելել է երկրի զինծառայողներին մասնակցել Ուկրաինայում անցկացվելիք Rapit Trident զորավարժություններին, հայտնում է «Պառլամենտսկայա գազետա»-ն:
Մոլդովայի նախագահն արգելել է պաշտպանության նախարարությանը երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա, որտեղ Լվովի շրջանում սեպտեմբերի 7-ից 23-ը կայանալու են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ՝ 14 երկրից մոտ 2,5 հազար զինվորականի մասնակցությամբ:
Զորավարժություններին հրավիրված է եղել նաև Մոլդովան, ինչի մասին վկայում է երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին այդ զորավարժություններ ուղարկելու դիմումը, որը Դոդոնին համաձայնեցման համար ուղարկել է երկրի պաշտպանության փոխնախարար Գեորգե Գալբուրան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



