Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գուսան Հայկազուն. «Պետք է ազատվել վատ մարդկանցից և վատ հիշողություններից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ավագանու նիստին ներկայացրել էր մի քանի փողոցների անվանափոխության վերաբերյալ նախագիծ, ըստ որի նրանք ցանկանում են անվանափոխել մայրաքաղաքի հինգ փողոց և մեկ պողոտա՝ Լենինգրադյան, Կասյան, Միկոյան, Ամիրյան, Ֆրունզեի փողոցները և Իսակովի պողոտան:

Անվանափոխումների անհրաժեշտության ու պատեհության վերաբերյալ «Փաստը» զրուցել է երգահան, մշակույթի վաստակավոր գործիչ ու արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունի հետ:

– Պարոն Հայկազուն, դուք այս նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում: Դրակա՞ն եք համարում սա, և արդյոք նման փոփոխությունների կարիք Երևանում կա՞:

– Ասում են՝ մահացածների հետևից չեն խոսում: Սակայն մահացած կլինի, թե կենդանի, լավի մասին պետք է լավն ասել, վատի մասին՝ վատը: Ես մինչ «Ելքի» կողմից այդ նախագծի ներկայացումը տարիներ շարունակ շատ վատ եմ զգացել, քանի որ այդ տականք Նաիրի Զարյանի նման մարդու անունով դպրոց ու փողոց կա: Կամ Կասյան փողոցը, երբ այն մի ժամանակ փոխվեց Սիամանթոյի, ես այնպիսի սիրով էի նստում տաքսի ու ասում դեպի Սիամանթոյի փողոց, սակայն, ցավոք, այն նորից փոխվեց: Միանշանակ, պետք է վատ մարդկանցից ու վատ հիշողություններից ազատվել: Ի՞նչ է նշանակում: Մարդը կարող է այս ազգի գլխին ինչեր ասես, որ չանի ու փառաբանվի՞: Ոչ, պետք է մաքրել, բայց շատ զգուշորեն, և բոլոր դավաճանների անունները պետք է մաքրել: Սակայն համատարած հերոսների անուններ դնելն այսօր այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, արժանիներ ունենք, սակայն ուզում եմ ասել, որ դեռ կյանքը շարունակվում է, վաղն էլ հերոսներ ու արժանի մարդիկ ենք ունենալու, պետք է տեղեր պահել հետագա անվանափոխությունների համար նույնպես: Ինչպես ասացի վատ մարդկանց պետք է միանգամից հանել, իսկ միջիններին թողնել հետագայի համար:

– Դուք ո՞ւմ եք միջին համարում:

– Նրանց, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Մենք վաղը նույնպես հերոսներ ու մշակույթի գործիչներ կունենանք, ովքեր արժանավոր են: Տեղ պահենք նաև վաղվա սերնդի համար: Իսկ դավաճաններին անմիջապես փոխել է պետք:

– Այն, որ իշխանություններն այնքան էլ կողմ կամ պատրաստ չեն այդ անվանափոխումներին, ըստ Ձեզ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:

– Դա դարձել է բնավորություն, իշխանությունները ոչնչին էլ պատրաստ չեն միանգամից արձագանքելու, կտրուկ փոփոխություններին պատրաստ չեն, որը ճիշտ չէ: Ամեն ինչն էլ պետք է փոխվի: Անկախություն ենք ձեռք բերել, 25 տարվա պետություն ունենք և դեռ այնքան բաներ կա փոխելու՝ ոչ միայն փողոցների, այլև դպրոցների անուններ: Պետք է ռիսկով լինել:

– Պարոն Հայկազուն, սրա հետ կապված Տարոն Մարգարյանի կարծիքն էին հարցրել, ինչին նա պատասխանել էր, թե իրենք չեն ցանկանում Լենինգրադյան փողոցն անվանափոխել, քանի որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են: Որքանո՞վ է սա հիմնավոր պատասխան:

– Պարզապես ծիծաղելի է: Նախ հիմա Լենինգրադ չկա: Եթե քույր քաղաքներ են, թող այդ անունը մեկ այլ փողոցին դնեն: Ա~խր այդ փողոցն այնպիսի արժանի մարդու անունով են ցանկանում փոխել, որ միանգամից պիտի համաձայնվեն: Դա ոչ Ռուսաստանին կվիրավորի, ոչ էլ՝ մեկ ուրիշի: Լենինգրադը չկա արդեն, իրենք են նույնիսկ փոխել, մենք էլ մեր փողոցի անունն ենք փոխում: Լենինգրադը մեզ համար ի՞նչ է, որ նման կենտրոնական փողոցն այդ անունը կրի, թող կողքի փողոցներից մեկի անունը լինի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 





Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան