Ֆրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան զինելու է հետախուզական անօդաչուները, որոնք հիմա միայն դիտարկման ու հետախուզության նպատակներով են գործածվում։ Այս մասին հայտնել է պնախարար Ֆլորենս Պարլին, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ զինված անօդաչուները կկարողանան հարված հասցնել «անհրաժեշտ պահին»։ Նա նշել է, որ այդ որոշումն առայժմ վերաբերում է միայն Reaper անօդաչուներին, որոնք ԱՄՆ-ից են գնվել։ Պարլին նկատել է, որ դրոնները չեն դառնալու «մարդասպան ռոբոտներ», շեշտելով, որ հարվածները կարգավորվելու են ազգային ու միջազգային խիստ կանոններով, որոնք վերաբերում են ուժի կիրառմանը։
Ֆրանսիան ունի վեց անզեն անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը տեղակայված է Աֆրիկայի Սահել տարածաշրջանում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



