Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը, որոնք կգործեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նրա խոսքով՝ արդեն սկսվել է երկու երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը գործնականում կյանքի կոչելու փաստաթղթերի մշակումը: Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում, իսկ 2016թ. ՌԴ Պետդուման վավերացրել է այն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



