Գուտերեշը մտահոգված է Մյանմարում ստեղծված իրավիճակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Մյանմարում ավտանգության ուժերի կողմից ռոհինջա ազգության իրավունքների կոպտագույն ոտնահարումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
Նա հայտնել է, որ նամակ է ուղարկել ԱԽ նախագահին՝ խնդրելով դադարեցնել Մյանմարում բռնությունները։ Գուտերեշը շեշտել է, որ ներկա իրավիճակում շատ կարեւոր է ռոհինջա ազգության բոլոր մուսուլմաններին քաղաքացիություն տրամադրել կամ առնվազն որոշել նրանց իրավական կարգավիճակը, որը թույլ կտա նրանց օգտվել իրենց բոլոր իրավունքներից։
Գուտերեշը Մյանմարի թե քաղաքացիական, թե ռազմական իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունը, որը կարող է հանգեցնել ապակայունացման։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



