Նախընտրական հանրահավաքի ժամանակ Մերկելի վրա լոլիկներ են նետել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի հարավում Գեյդելբերգ ուսանողական քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա անհայտ անձինք լոլիկներ են նետել, հայտնում է DPA-ն։
Գործակալության տվյալներով՝ Մերկելը ելույթ էր ունենում երեք հազար ընտրողների առաջ։ Երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին՝ ամբոխից նրա ուղղությամբ երկու լոլիկ են նետել։ Դրանցից մեկը կանցլերի ձախ ազդրին է դիպչել, իսկ մյուսը՝ հանդիպման հաղորդավարուհուն, որն արագ կանցլերին է տվել իր թաշկինակը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Մերկելը այդ միջադեպին արձագանքել է ժպիտով, այն չի անդրադարձել նախընտրական միջոցառումների նրա ժամանակացույցի վրա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



