Ով, ինչ, ինչքան Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի մեծ ունեցվածքը
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի տեղեկությունների համաձայն. Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանը, ով երկու ամիս առաջ է այս պաշտոնում նշանակվել, բավական մեծ ունեցվածքի տեր մարդ է, ինչի մասին հավաստում է Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Լևոն Պետրոսյանը հայտարարագրել է վեց միավոր անշարժ և երեք միավոր էլ շարժական գույք: Այսպես, նա ունի մեկ առանձնատուն, հինգ հողամաս, «MITSUBISHI LANCER 1.3», «FORD SIERRA 2.0 I» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է եկամուտներին, ապա դրանք կազմել են 3 միլիոն 97 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



