Ընկերոջ ձեռքին բենզին է լցրել ու կրակայրիչը վառել․ Գյումրիում անչափահասների կատակը ավարտվել է դժբախտ դեպքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում սեպտեմբերի 5-ին անչափահասների կատակն ավարտվել է դժբախտ դեպքով։ Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ 12-րդ դասարանի երկու աշակերտ միմյանց հետ ավտոտնակի մոտ կատակել են, որի ժամանակ նրանցից մեկը պլաստամասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել, երբ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բռնկվել է։ Նա տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել։ Տուժողը ի վիճակի չէ բացատրություն տալու, իսկ մյուս տղան հարցաքննվել եւ հանձնվել է ծնողներին։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



