Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անահիտ Բախշյանը կողմնակից է երեխային դպրոցից բռնությամբ զրկող ծնողների նկատմամբ տուգանքի կիրառմանը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հոդված հայտնվեց, որտեղ լրագրողի հարցերին պատասխանող Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ասել էր, թե երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Վերջինս հավելել էր, որ այդ մասին ասված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Մասնավորապես, օրենսգրքի 178–րդ հոդվածով ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Խնդրի շուրջ «Փաստը» զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով նույնպես կողմ է այս որոշմանը: Իսկ թե ինչո՞ւ է կողմ, այսպես է բացատրում:

– Ընտանեկան օրենսդրության մեջ այդ նորմը կա: Այսինքն՝ եթե ծնողի կողմից խոչընդոտվում է երեխայի կրթության իրավունքը, ապա նա պետք է ենթարկվի պատասխանատվության: Չզարմանաք, բայց ես համամիտ եմ սրա հետ: Բոլոր այն դեպքերում, որոնք շատ քիչ են, բայց կան, երբ ծնողի պատճառով երեխան զրկվում է կրթությունից, պետք է տուգանել:

Կոնկրետ օրինակ գիտեմ, երբ հայրը մորից անհայտ ուղղությամբ փախցրել էր երեխային, և երեխան 7 ամիս դպրոց չի հաճախել: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողի պատճառով երեխան զրկվում է կրթությունից: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ծնողը սոցիալական կամ այլ պատճառներով՝ հեռու գտնվող դպրոց կամ կոշիկի ու հագուստի բացակայություն, երեխային դպրոց չի տանում, ապա չեն տուգանվի: Այս դեպքերում պետությունը նրանց հայտնաբերելով՝ պետք է պարտավորություն ստանձնի ապահովել պայմաններ, որպեսզի երեխան գնա դպրոց, որովհետև Սահմանադրությամբ մենք սոցիալական երկիր ենք:

– Բայց իշխանությունները կգնա՞ն դրան: Եվ չէ՞ որ բազմաթիվ են ընտանիքները, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում հենց հագուստ և գրենական պիտույքներ գնել չկարողանալու պատճառով: Եվ ի վերջո արդարացի՞ կկատարվի այդ տարանջատումը:

– Որքան էլ մենք քննադատում ենք, այս պարագայում ես չեմ հավատում, թե սոցիալական խնդիրների պատճառով երեխային դպրոց չտանելը պետք է տուգանքի համար առիթ հանդիսանա: Բայց քանի որ ես անձամբ երկու դեպք գիտեմ, երբ ծնողը բռնությամբ իր երեխային դպրոցից զրկել է, ապա այս դեպքերի համար նման տուգանքի կիրառման կողմնակից եմ:

Միայն այդ առումով է կիրառվելու, համոզված եմ: Իսկ այն ծնողները, ովքեր հնարավորություն չունեն դպրոց տանելու, թող պետությանը դատի տան: Եթե Սահմանադրությամբ երեխայի կրթությունը պարտադիր է, դա նշանակում է, որ պետությունը պարտավորվում է ապահովել երեխաների կրթությունը ցանկացած ընտանիքի համար:

– Հավատո՞ւմ եք, որ մեզ մոտ դա հնարավոր է:

– Հավատալը իրավական կատեգորիա չէ: Ոչ թե պիտի հավատալ, այլ՝ պահանջել: Քանի դեռ ծնողը, ով լացում է ու ասում, թե իր երեխան կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնացել ու նա ՏԻՄ մարմնի գլուխը չի ջարդել դրա համար, ուրեմն մենք միայն նվնվալու ենք:

– Խնդիրը հենց նրանում է, որ այդ խավի մարդիկ պահանջատեր չեն և իրենց իրավունքներն այնքան էլ լավ չգիտեն:

– Դե, հիմա մեր ամբողջ խնդիրը` հասարակության մեջ արմատացած աղբի հիմքում այն է, որ հասարակության մեջ իրավագիտակցությունը շատ ցածր է: Իրենք պետք է իրենց իրավունքները ճանաչեն ու պահանջեն, և հասարակությունն ավելի գրագետ կդառնա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյան