Բրուտյանը վերանշանակվելու օրվա դրությամբ գումար չի՞ ունեցել. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար Արիս Բրուտյանը, ով մոտ երկու ամիս առաջ է վերանշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բրուտյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ և 410 հազար դրամ փոխառություններ: Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 3 միլիոն 271 հազար դրամ:
Ինչպես տեղեկանում ենք Բրուտյանի կենսագրությունից, նա այս պաշտոնում վերանշանակվել է, քանի որ սկսած 2009 թ.–ից՝ Գլխավոր վարչական ապարատի կազմավորման օրվանից ինքն է ղեկավարը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



