Հրշեջները մարել են «Ռուսալ Արմենալ» գործարանում բռնկված հրդեհը. էլ. ենթակայանում գեներատոր է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ռուսալ Արմենալ» գործարանի էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 18:00-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ենթակայանում այրվել է գեներատորն ամբողջությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



