«Իրմա» փոթորիկը կարող ծանր հետևանքներ ունենալ շուրջ 37 միլիոն մարդու համար. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել շուրջ 37 միլիոն մարդու վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Այս կապակցությամբ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ համատեղ սկսել են աշխատել Բարբադոս կղզու վրա` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ: Անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան նաև լրացուցիչ մասնագիտական խմբեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



