Արցախում քննարկվել է երկու հայկական հանրապետությունների տնտեսական համագործակցությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն Արցախում է` տնտեսական համագործակցության քննարկման նպատակով:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



