«Իրման» սպառնում է Թրամփի՝ Կարիբյան կղզիներում գտնվող առանձնատանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կարիբյան կղզիներում գտնվով բազմամիլիոնանոց առանձնատունը գտնվում է հենց «Իրմա» փոթորիկի ճանապարհին։ 5-րդ մակարդակի վտանգ ներկայացնող փոթորիկը շարժվում է ուղիղ Թրամփի կալվածքի վրա,որը հայտնի է Le Chateau des Palmiers կամ Castle of the Palms անունով, հայտնում է Miami Herald-ը։ ԱՄՆ նախագահը 11 ննջարան ունեցող առանձնատունը գնել էր թրասթային հիմնադրամի միջոցով իր նախագահության օրոք շահերի բախումից խուսափելու համար:
Առանձնատունը գնահատվում է 28 մլն դոլար։ Թրամփը հայտարարել է, որ վարձակալում է տարածքը՝ այն գնահատելով 25-50 մլն դոլար։
«Իրմա» փոթորիկը սպառնում է Թրամփի սեփականությանը ինչպես Կարիբյան կղզիներում, այնպես էլ՝ Ֆլորիդայում, եթե փոթորիկը հասնի այնտեղ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



