Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսահայ էլիտայի պերճանքն ու թշվառությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մոսկվայի Արարատ ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկը եկավ փաստելու մի բան, որ անկախ գտնվելու վայրից, հայկական նախագծերը չարաբաստիկ միտում ունեն համակարգաստեղծ լինելուց վերածվել ներհայկական մենթալիտետային գզվրտոցների:

Հիշեցնենք, մի խումբ մոսկվաբնակ հայ մեծահարուստներ որոշել էին Արարատ անունով ակումբ ստեղծել, որը հանդես էր գալիս Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում: Թիմ էին հրավիրվել ժամանակին ռուսական ֆուտբոլի մի շարք հայտնի խաղացողներ, ովքեր արդեն ֆուտբոլային տարիքից անցել էին: Օրերս, սակայն, լուր տարածվեց, որ ակումբի տնօրենը գումար է վերցրել ակումբի ֆոնդից և անհետացել: Հետո լուրեր պտտվեցին այն մասին, որ թիմը փակվում է:

Այնուհետ խոսք գնաց նոր հովանավորներ գտնելու մասին: Զարմանալիորեն Մոսկվայի Արարատի շուրջ տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում հայկական այլ նախագծերի ճակատագրից, որտեղ անձնական այսրոպեական շահերը գերակշռում են հեռանկարային մոտեցումներին, իսկ ռացիոնալ համակարգ ստեղծելը ստորադասվում է սիմվոլիզմին: Երբ Մոսկվայում ստեղծվում է Արարատ անունով ֆուտբոլային թիմ, դա սիմվոլիզմ է և ուրիշ ոչինչ: Ենթադրենք թիմը հաջողել է: Ում է այն ներկայացնելու, օրինակ, եվրոլիգաների հանդիպումներում ՝ Մոսկվայի հայերի՞ն: Մոսկվայի Արարատ թիմի նախաձեռնությունն ինքնին, նույնիսկ առանց վերջին օրերի աղմուկի, ցույց է տալիս, թե ինչպես է սփյուռքը ընկալում հայկականությունն ու Հայաստանը: Հայկականության նրա ընկալումները տեղավորվում են Հայաստանից դուրս:

Մինչդեռ Ադրբեջանում Ղարաբաղ անունով թիմը, որի վրա ահռելի ներդրումներ են արվել իշխանության ուղղորդմամբ, հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայկական սփյուռքը, կորուսյալ հայրենիքի սիմվոլը որպես անուն ընտրելով հիմնում է ֆուտբոլային թիմ, համալրում այն թոշակի գնացած աստղերով ու հայտնվում սկանդալի մեջ: Սփյուռքին ամեն դեպքում մեղադրել չենք կարող, իրենք Հայաստանի քաղաքացի չեն, որևէ պատասխանատվություն չունեն Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ պատասխանատվություն ունի հայաստանյան իշխանությունն ու ֆուտբոլի ղեկավարությունը:

Իշխանություն, որ սփյուռքի հետ բազում համաժողովներ է անում, բայց չի կարողանում նույն այդ սփյուռքի ֆուտբոլային գումարներն Մոսկվայի Արարատի փոխարեն ուղղորդել ասենք դեպի Երևանի Ալաշկերտ:

Արտակ Ասլանյան

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»