US Open. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Ֆեդերերը՝ ոչ
ՍՊՈՐՏԱշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:1, 6:2, 6:2 ջախջախիչ հաղթանակ է տարել 19-ամյա ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: Նադալին հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 36:
Քառորդ եզրափակիչի մյուս զույգում համաշխարհային դասակարգման 28-րդ համար արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն կարողացել է հաղթանակի հասնել աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ 7:5, 3:6, 7:6 (10:8), 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կմրցեն Ռաֆայել Նադալն ու Մարտին դել Պոտրոն:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



