Միհրան Հարությունյանը սկսում է MMA–ի կարիերա
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իրեն կփորձի նոր մարզաձևում:
Անվանի ըմբիշը հանդես կգա խառը մենամարտերում (MMA): Այս մասին հայտնում է ММА–ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովն ԱՄՆ–ից:
Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը` ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,– գրել է Մոգոմեդովն Instagram–ի իր էջում:
Հավելենք, որ Միհրան Հարությունյանը, պատասխանելով մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին, նշել է, որ ինքը չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



