Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերամշակող 12 ընկերություն ներկայացրել է մթերման 1,3 մլրդ դրամի վարկերի հայտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր քննարկվել են Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրից օգտվելու համար մի շարք ընկերությունների կողմից ներկայացված  հայտերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկումը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ներկա էին նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, այլ պատասխանատուներ: 

 Ծրագրի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով, 150.0 մլն դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով սուբսիդավորվող վարկեր, որոնք նպատակաուղղվելու են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը:

Քննարկված թվով 9 հայտերից մեծ մասում առկա էին  որոշ տեխնիկական խնդիրներ, ընկերություններին ժամկետ է տրվել համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

Ռոբերտ Մակարյանի գնահատմամբ՝  ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:

«Այս պահի դրությամբ արդեն  12  ընկերության կողմից 1,3 մլրդ դրամի հայտ է ներկայացվել, և վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել:  Անցյալ շաբաթ երեք ծրագիր հաստատվել է, և առաջիկա օրերին վարկերը  կտրվեն: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ գումարը տրվում է ոչ թե վերամշակողին, այլ  մթերումից հետո անմիջապես փոխանցվում է գյուղացիական տնտեսության հաշվին»,-նշել  է Ռոբերտ Մակարյանը:

«Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Վահե Ղազարյանը նշում է, որ սա լավ սկիզբ է, լավ նախադեպ մթերողների, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հարաբերությունների զարգացման համար, և վստահաբար նպաստելու է և՛ գների կայունացմանը,  և՛ մթերման  ավելի ճիշտ ծրագրերի  կառուցմանը,  և՛ ավելի կայուն գյուղատնտեսության վարմանը:

Ծրագրից օգտվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է դիմել  նաև Իջևանի գինու-կոնյակի գործարանը: Այստեղ սեպտեմբերի 5-ին մեկնակել է խաղողի մթերման գործընթացը: Տնօրեն Ատոմ Եգորյանը նշում է, որ արդեն մթերել են 90 տոննա կարմիր խաղող, ընդհանուր առմամբ նախատեսում են մթերել նվազագույնը 2500 տոննա կարմիր և սպիտակ խաղող, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով: Նրա խոսքով՝ նման ցածր տոկոսադրույքով դրամային վարկերը իրենց կօգնեն,  որպեսզի մթերումները լավ կազմակերպվեն, և պարտքեր չկուտակվեն:

Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև հաջորդ տարիներին: 2018 թվականից յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150.0 մլն դրամից կբարձրացվի մինչև 1.0 մլրդ դրամ:

 

Ժողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը