Ով, ինչ, ինչքան Քոչունցը 5 անշարժ գույք է հայտարարագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ը տեղեկացավ.
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
Քոչունցը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս և մեկ այգետնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ գումար, իսկ եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 240 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավարձից։
Նշենք, որ այս պաշտոնում Քոչունցը վերանշանկվել է։ Նա այս պաշտոնն է զբաղեցնում 2013 թ.–ից, իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



