Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական սկանդալի հայկական քավության նոխազը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանական լվացքատուն անունով հայտնի դարձած սկանդալի շուրջ աղմուկին  ի պատասխան Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական խոսափողներով հայտարարեց, որ դա հայկական լոբբիի եւ բրիտանական հատուկ ծառայությունների գործակցության արդյունքն է: Ադրբեջանի քարոզչական ոլորտի պատասխանատուները համարձակվեցին այդ ամենում մեղադրել նաև Սոռոսին: 

Իհարկե այն հանգամանքը, որ նույնիսկ Բաքվի արվարձաններում տեղի ունեցող դեռահասների ծեծկռտուքի մեջ մեղավոր են հայերը, նորութուն չէ: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան առիթ անառիթ մեղադրում է հայերին ու Հայաստանին բոլոր բացասական բաների մեջ: Սա հիմարություն չէ, այլ գիտակցված քաղաքականություն, որն, ընդ որում, վատ չի աշխատում: Իսկ, երբ խոսքը գնում է հատկապես նմանատիպ սկանդալների մասին, ապա առաջին բանը, որ կարելի է անել ներքին լսարանում դեմքդ փրկելու համար ՝ հայերի վրա մեղքը բարդելն է:

Նմանատիպ քարոզչությունը ունի հակառակ կողմ ևս: Ստացվում է, որ հայերն ամենազոր են: Դեմոնիզացիան ՝ սևացնելուց բացի նաև ուժեղացնում է հակառակորդին: Եվ եթե նմանատիպ կոռուպցիոն սկանդալում հայկական լոբբին դեր է խաղացել, ուրեմն հայերը ուժեղ են ոչ միայն արցախյան ճակատում, այլև սփյուռքում ու միջազգային ասպարեզում: 

Պարզ է, որ ոչ մի հայկական լոբբի, առավել ևս Մեծ Բրիտանիայում չէր կարող նմանատիպ ազդեցություն ունենալ: Հայկական սփյուռքի ազդեցությունը սիմվոլիկից այն կողմ չի անցնում: Ադրբեջանի հիշատակումները Հայաստանի մասին ընդամենը ընթացիկ, հիմնական թիրախից շեղելու նպատակ ունեցող հայտարարություններ են: Առավել էական է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասին հիշատակումները, հատկապես, երբ Ադրբեջանում բրիտանական Բրիթիշ Պետրոլյումը մեծ տնտեսական շահեր ունի: 

Իհարկե, Եվրոպան Ադրբեջան չէ, այնտեղ պարտադիր չէ, որ մամուլում հայտնված բացահայտումը արված լինի հատուկ ծառայությունների պատվերով: Բայց, երբ Ադրբեջանը ուղիղ տեքստով մեղադրում է Մեծ Բրիտանիային, ուրեմն ներքին մակարդակում առկա է կոնֆլիկտ: Չի բացառվում, որ բրիտանական նավթային կազմակերպությունը որևէ կապ չունի սկանդալի հետ, բայց կօգտագործի առիթը Ադրբեջանին հասկացնելու, որ իրեն տարածաշրջանում կայունություն է պետք, ոչ թե հումանիստական, այլ բիզնես շահերից ելնելով: 

Արտակ Ասլանյան

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»