Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանե Թանդիլյան. «Ծառուկյան»–«Ելք» դաշինքների համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, արդեն մի քանի ամիս է, ինչ «Ելք» խմբակցության անդամներն աշխատում են խորհրդարանում: Հետադարձ հայացք գցելով անցած ամիսներին՝ կարո՞ղ եք փաստել, որ այդ կառույցում Ձեզ հաջողվում է աշխատել իշխանական և իրենց ընդդիմադիր կոչած այլ քաղաքական ուժերի կողքին:

– Նորընտիր Ազգային ժողովը իր աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց մեկնեց արձակուրդի: Այնուհանդերձ, մենք այդ կարճ ժամանակահատվածում հասցրեցինք ակտիվորեն ներգրավվել խորհրդարանի աշխատանքներին: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Ազգային ժողովում մեր աշխատանքները բխելու են Հայաստանի ժողովրդի շահերը պաշտպանելու առաջնահերթությունից: Եթե լինեն այնպիսի հարցեր, որոնք կբխեն ժողովրդի և մեր պետության շահերից, ապա մենք կարող ենք քննարկել այդ հարցերի շրջանակներում տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը:

– Այնուամենայնիվ, այս մի քանի ամիսների ընթացքում դուք, օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից աջակցություն կամ համագործակցության գնալու փորձեր ու քայլեր տեսե՞լ եք:

– Ես տեսել եմ որոշ հարցերում համագործակցության պատրաստակամություն՝ ելույթների մակարդակում: Սակայն իրական գործողությունների մեջ կարծում եմ, որ նման համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի:

– Ձեր դաշինքը Ազգային ժողովում պատգամավորներ ունենալուց հետո իր նախընտրական ծրագրի որքա՞ն կետերն է բարձրաձայնել ու իրականացրել և առաջիկա աշնանային նստաշրջանում ի՞նչ նախաձեռնություններ ունեք, որ պատրաստվում եք կյանքի կոչել:

– Արդեն նշեցի, որ ԱԺ աշխատանքների մեկնարկից շատ կարճ ժամանակ անց խորհրդարանը գնաց արձակուրդի, սակայն այդ ժամանակամիջոցում մենք ակտիվորեն ներկայացրեցինք մեր տեսակետներն ու առաջարկները մի շարք հարցերի շուրջ: Աշնանային նստաշրջանից սկսած՝ մենք առավել համապարփակ կերպով կներկայացնենք մեր առաջարկները՝ թե՛ օրենսդրական նախաձեռնությունների և թե՛ ԱԺ կանոնակարգով սահմանված մյուս գործիքակազմերով:

– Նկատել ենք, որ վերջին շրջանում շատ են Ձեզնից (դաշինքից) հիասթափվելու վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքները: Ինչի՞ հետ եք դա կապում և արդյոք համարո՞ւմ եք, որ չեք իրագործել ընտրողների սպասումները:

– Նախ, ընտրողների սպասումները իրագործելու համար հարկավոր է ողջամիտ ժամանակ, և սխալ կլինի մի քանի ամսվա ոչ այնքան ինտենսիվ ԱԺ աշխատանքների պայմաններում նման դատողություններ կատարել: Ֆեյսբուքյան արձագանքները և քննարկումները տարբեր միջավայրերում, վկայում են այն մասին, որ քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն «ԵԼՔ» դաշինքից և հույս են կապում մեզ հետ: Սա մեզ պարտավորեցնում է կրկնակի եռանդով աշխատել և արդարացնել մարդկանց սպասումները:

– Գտնո՞ւմ եք, որ սա կարող է հակառակ դաշտի գործը լինել:

– Անկախ այն բանից, թե տարբեր դաշտերում ովքեր ինչ միջոցների են դիմում «Ելք» դաշինքի գործունեությունը այս կամ այն կերպ մեկնաբանելու կամ խեղաթյուրելու համար, մենք շարժվում ենք սեփական օրակարգով՝ հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և ժողովրդին տված խոստումներին: Գուցե ոմանց դա այնքան էլ դուր չի գալիս, սակայն մենք բավականաչափ նպատակասլաց ենք և կարողանում ենք առաջնայինը տարբերել երկրորդականից և ընթանալ դեպի մեր հիմնական նպատակները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրին