Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ևս օպտիմալացվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ այս երկու հաստատությունները միատեսակ գործառույթներ են իրականացնում (առաջինը հետախուզման և արդյունահանման թույլտվություն է տալիս, երկրորդը վարում է օգտակար հանածոների պաշարների հաշվառումը): «Գործակալությունների միավորումը պայմանավորված է օպտիմալացմամբ: Գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից»,– ասաց փոխնախարարը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



