Արոնյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ։
Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, հաջորդ երկուսում Արոնյանը գերազանցեց Հոու Յիֆան և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



