Բրիտանացի դիզայները ստեղծել է հագուստ, որը «մեծանում է» երեխայի հետ
ՎԻԴԵՈԲրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ երեխաների համար, որը «կմեծանա» նրանց հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինովացիոն գործվածքը կարող է ձգվել երկարությամբ ու լայնությամբ՝ համապատասխանելով երեխայի չափսերին։
Նշվում է, որ դիզայները մշակել է հատուկ ծալքավորված կտոր, որը կարող է ճկվել՝ ընդունելով մարդու մարմնի չափսերը։ Գործվածքն անջրանցիկ է և ամուր, պիտանի է ավտոմատ լվացման և կրկնակի վերամշակման համար։
Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից 3 տարեկան երեխաների համար։
Ինովացիոն նյութի մշակման գործում Յասինը կիրառել է աերոինժեներային սկզբունքները, որոնք ուսումնասիրել է քոլեջում։
Նրա խոսքով՝ գյուտը կօգնի ծնողներին գումար խնայել, ինչպես նաև թույլ կտա նվազեցնլ շրջակա միջավայրի աղտոտումը՝ արտադրական ծախսերի կրճատման հաշվին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



