Հրշեջները մարել են Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 8-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում գտնվող ասֆալտի գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող «ԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:22-ին: Այրվել է մեկ անվադող՝ ամբողջությամբ և տասնմեկ անվադող՝ մասամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



