ԴԱՀԿ մարզային բաժնի պետի տեղակալը բազմաբնակարան շենք ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի ամիս է զբաղեցնում այս պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք, որից երկուսը հողամաս են, մեկը բազմաբնակարան բնակելի շենք և մեկն էլ նոր կառուցված շինություն: Նա երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ «VOLKSWAGEN JETTA 1.8 T» և «VAZ 2107» մակնիշների:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնի անցնելու օրերին նա ոչինչ չի ունեցել, հայտարարագրել է միայն եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 828 հազար դրամ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



