Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում և կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչև 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8%–ով:
«Հիմա տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5%–ով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%»,– ասաց նա:
Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչև վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



