Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեր Զոր քաղաքի ազատագրված շրջաններում մարդասիրական ակցիա է իրականացվել: Ռուսական կողմը այդ շրջաններ է հասցրել պարեն, շշալցված խմելու ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության իրեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն նախարարության հաղորդագրության՝ ռուսական կողմը Հալեպի իշխանությունների հետ ալ-Ֆուրկան թաղամասում դպրոց է բացել, որտեղ ակնկալվում է կրթել 500 երեխայի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



