Բրազիլիայի գլխավոր դատախազը ցանկանում է կալանավորել միլիարդատեր Բատիստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի գլխավոր դատախազը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ միլիարդատեր Ջոսլի Բատիստի կալանքի հարցով, հաղորդում է Reuters-ը:
Ջոսլի Բատիստը մսի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության՝ «JBS SA»-ի սեփականատերերից է: Նշվում է, որ դատախազը պահանջել է կալանավորել Բատիստին և Ռիկարդո Սաուդին: Ռիկարդո Սաուդը Բատիստին պատկանող «J & F Investimentos» ընտանեկան մեծ հոլդինգի նախկին ղեկավարն էր: Ջոսլի Բատիստը եւ իր եղբայր Ուեսլին խոստովանել են, որ կաշառել են տասնյակ մարդկանց, ինչն իրենց հնարավորություն է ընձեռել խուսափել դատական հետապնդումից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



