Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ո՛չ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ո՛չ էլ ՆԱՏՕ–ի հուսալի գործընկերը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

– Բաքվում տեղի է ունեցել ՌԴ ԳՇ պետի ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի ղեկավարի հանդիպումը: Այս տարվա փետրվարին էլ Բաքվում հանդիպել էին ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերը: Ինչո՞ւ է հանդիպման վայր ընտրվել Բաքուն: Քաղաքական առումով սա ի՞նչ է նշանակում:

– Չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց վկայությունն է այն բանի, որ Բաքուն դառնում է աշխարհաքաղաքական խաղացող և միջազգային իրադարձությունների վայր: Նաև՝ վկայությունն է այն փաստի, որ Ադրբեջանը վասալ պետություն չէ և երկու գերտերությունների համար էլ դիտարկվում է որպես անկախ գործընկեր: Դա անչափ կարևոր հանգամանք է:

– Ադրբեջանական լրատվականները ներկայացնում են, որ իրենց երկիրը չափազանց կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար, քանի որ Ադրբեջանի տարածքով է անցնում դեպի Աֆղանստան գնացող ՆԱՏՕ–ի բեռների մոտ 40%–ը: Բայց արդյո՞ք դա է հիմնական պատճառը:

– Դա հիմնական պատճառ չէ, բայց պատճառներից մեկն է: Ադրբեջանն իրեն ճիշտ է դրսևորում միջազգային հարաբերություններում և իմաստուն քաղաքականություն է վարում: Բաքուն տարված չէ ամենօրյա կառավարման կամ մարտավարական խնդիրներով: Բաքուն ռազմավարական մոտեցում և կոնցեպտուալ հեռահար քայլեր է կատարում:

– Ստացվում է` Բաքուն չեզոք և վստահելի գոտի է դիտվում երկու կողմի համար էլ: Իսկ մենք ո՞ւր մնացինք մեր կոմպլեմենտար քաղաքականությամբ` Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու ՆԱՏՕ–ի հուսալի գործընկեր լինելով:

– Հայաստանը ո՛չ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ո՛չ էլ ՆԱՏՕ–ի հուսալի գործընկերը: Հայաստանը, ցավոք, դաշնակիցներ չունի և հուսալի էլ չէ: Իսկ հայկական կոմպլեմենտարիզմը հայկական միֆերից էր, որ վաղուց է հօդս ցնդել: Ո՞վ չգիտի, թե ինչպիսին է իրական վիճակը Երևանում: Հայաստանը վերածվել է կայսրության մի գավառի, որտեղ գավառական մակարդակի հարցեր են միայն լուծվում: Մինչդեռ այս երկրի մարտահրավերներն ահռելի են և ոչ միայն տարածաշրջանային, այլև հեռանկարում՝ նաև համաշխարհային հետևանքներ ենթադրող: Հայաստանի հարևան տարածքներում համաշխարհային կարևորության իրադարձություններ են հասունանում: Ստեղծվում է անկախ Քրդստան, Թուրքիան ապակայունանում է, իսկ Հյուսիսային Կովկասում առաջին անգամ պատմության մեջ իսլամիզմը դառնում է կառավարման գաղափարախոսական առանցք: Դա հղի է մեծագույն վտանգներով՝ հատկապես երրորդ չեչենական պատերազմով, որ կարող է ընդհանրապես Ռուսաստանին ծանրագույն վիճակի մեջ դնել: Այս աշխարահամասին ընդհանրապես տարածաշրջանային մեծ աղետներ են սպառնում: Այս պայմաններում միաբևեռ, միամետ արտաքին քաղաքականությունն ուղղակի կործանարար կարող է լինել:

Արփի Սահակյան


Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով