Աճառյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում 8 խմ փայտանյութ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 25ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով երեք մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Աճարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 25ա հասցեում գտնվող չշահագործվող փայտամշակման արտադրամասում այրվում է մոտ 8 խմ փայտանյութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:22-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



