Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում այս տարի աննախադեպ թվով խոտածածկ տարածքների հրդեհներ են գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայանտառը» կոչ է անում գյուղացիներին չայրել  հացահատիկային կուլտուրաների բերքահավաքից հետո ավելացած խոտը, քանի որ այրումը վնասում է թե՛ հողային միկրոֆլորան, թե՛ շրջակա միջավայրը: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:«Աշնան այս շրջանում գյուղացիներնայրում են ավելացած խոտը` հաշվիչառնելով, որ դա սխալ մոտեցում է:Խոտերն են այրում, որպեսզի հողըմաքրվի հետո վարեն ու այրմանարդյունքում  վերանում է  հումուսը,միկրոֆլորան է վնասվում, բույսերիարմատային համակարգին են վնասհասցնում: Շատ կարևոր է, որբնակչության հետ աշխատանք տարվի: Մենք հայտարարություններ ենք տարածում, խոզանների այրմանժամանկաահատվածում հերթապահություններ ենք անում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց անտառապետը:

Եղանակային խոնավ պայմանների շնորհիվ, Պետոսյանի գնահատմամբ, անցած տարիների համեմատ, այրման դեպքերի քանակը քիչ է: 1998 թվականից ՊՈԱԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն, «Հայանտառ»-ի հսկողության տակ գտնվող անտառներում գրանցվել է 2900 հեկտար անտառային տարածքների հրդեհ: Վերջին տարիներին հրդեհների քանակը մի քիչ նվազել է: Վերջին խոշոր հրդեհը գրանցվել է 2010 թվականին, այրվել է 810 հեկտար տարածք, իսկ այս տարի այրվել է մոտավորապես 67 հեկտար անտառային տարածք:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյան էլ նշեց, որ այս տարին աննախադեպ էր իր ցուցանիշներով: «Մենք այս տարի միայն խոտածածակ տարածքներում ունեցանք 4134 հրդեհ, ինչը 2,5 անգամ ավելի էր նախորդ տարվա ցուցանիշից: Ընդհանուր հրդեհների թվաքանակի մեջ սա բավականին մեծ տոկոս է կազմել այս տարի, դա մատնանշում է նաև, որ մարդկային գործոնն է այստեղ եղել: Ունեցել ենք հրդեհներ խոտածածկ տարածքներում: Անտառների բռնկման 10 դեպք է գրանցվել: Թեև շատ մեծ չեն եղել մակերևույթները, բայց դեպքերի քանակը նվազում է, նախորդ տարի մեր նախարարությունում ունեցել ենք 17 դեպք» ,- նշեց Խանգելդյանը:  

Անդրադառնալով նաև օրենսդրական փոփոխություններին` ՊՈԱԿ ներկայացուցիչը նշեց, որ գործում են վարչական տույժեր, որոնց մասին հնարավոր է, որ գյուղացիներից քչերը գիտեն, բայց որ այրել չի կարելի արդեն շատերին է հայտնի: «Համայնքների ղեկավարների վրա դրված է պարտականություն, որ հետևեն, բնակչությանը, որպեսզի չայրեն խոտհարքները: Մարդը պետք է իմանա, որ այրման արդյունքում բնությանը վնաս հասցնելու համար համապատասխան վարչական պատիժ կա: Ավելացած խոտը չայրելու համար նոր տեխնոլոգիաներ կան, վարում են առանց խոտը մաքրելու, այն մտնում է հողի տակ և հետագայ ում դառնում հումուս, հողն ավելի է հարստացնում: Շիրակի մազրի որոշ տեղերում արդեն կիրառում են այդ տեխնոլոգիան և բնակիչներն են գոհ և բերքատվությունն է ավելացել»,- նշեց նա` հավելելով, որ եթե նույնիսկ առանց տեխնոլոգիան կիրառելու ուղղակի հողը վարեն ավելացած խոտի  հետ միասին ավելի օգտակար կլինի, քան այրելը:

 

Ալիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»