Աֆղաններն Ադրբեջան են փախչում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի դրությամբ Աֆղանստանի ավելի քան 500 քաղաքացիներ Ադրբեջանում փախստականի կարգավիճակ են ստացել ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի կողմից: Այս մասին «Sputnik Ադրբեջանին» հայտնել է ՄԱԿ կոմիսարիատի Բաքվի գրասենյակի գլխավոր խորհրդական Էլսեւեր Աղաեւը:
Փախստականի կարգավիճակի համար դիմողների շարքում հիմնականում Աֆղանստանում «Թալիբանի» ռեժիմից փախած անձինք են: Օգոստոսին Ադրբեջանում գրանցվել է 564 աֆղան: Ադրբեջանում ապաստան է հայցել եւս 132 աֆղանցի, որոնց գործերը ներկայումս քննվում են:
Աղաեւի խոսքով՝ եթե նախկինում ըստ թվի չեչեն փախստականներն էին երկրում առաջին տեղը գրավում, ապա հիմա այս դիրքում են Աֆղանստանից եկածները, որոնք կազմել են ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



