Շոտլանդիայում մանկատան կողքին հայտնաբերել են գերեզման՝ ավելի քան 400 երեխաների աճյուններով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայում Smyllum Park մանկատան կողքին հայտնաբերել են եղբայրական գերեզման, որտեղ թաղված են ավելի քան 400 երեխաներ, հայտնում է The Guardian-ը։
Նշում են, որ մանկատունն աշխատել է 1864-ից 1981 թթ․՝ այդ ժամանակահատվածում հաստատությունն ունեցել է ավելի քան 11 հազար սան։ 2004-ին հայտնի է դարձել սաների հետ դաժան վարվեցողության դեպքերի մասին։
Արխիվային տվյալների համաձայն՝ այդ մանկատանը երեխաների մեծ մասը մահանում էին բնական պատճառներով, հիմնականում թոքախտի կամ թոքաբորբի նման հիվանդությունների պատճառով։
Հիմա ոստիկանությունը հետաքննություն է վարում՝ երեխաների հետ դաժան վարվեցողության փաստով։ «Գթասրտության քույրեր» կազմակերպությունը, որին ավելի վաղ պատկանում էր այդ մանկատունը, արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննության հետ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



