Ռուսաստանում շները հոշոտել են 2-ամյա փոքրիկին. երեխան մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում երկու շուն հոշոտել են փոքրիկ երեխային, ինչի հետևանքով փոքրիկը մահացել է:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը, երկու տարեկան տղայի մարմինը գտել են հարևան հողատարածքում՝ կենդանիների կծածների բազմաթիվ հետքերով:
Հարևանները պատմել են, որ շների տիրոջը բազմիցս նկատողություն են արել կենդանիների ագրեսիվության պատճառով, սակայն տղամարդը որևէ գործողություն չի ձեռնարկել:
Հարցաքննության ժամանակ շների տերը խոստովանել է իր մեղքը: Կենդանիներին վերացրել են, քանի որ դրանք վտանգ էին ներկայացնում շրջապատի համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



