ԱՄՆ փոխնախագահը խոստացել է ահաբեկչությունը ջնջել երկրի երեսից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մտադիր է շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել, մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ես խոստանում եմ, որ միասին մենք կպայքարենք ահաբեկչության սպառնալիքը երկրի երեսից վերացնելու համար», - ասել է փոխնախագահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են զոհերի ոգեկոչման արարողությանն ու լռության րոպե անցկացել Սպիտակ տան այգում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



