Կիևում մետրոյի 4 կայարան է փակվել ծխի տարածման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի մետրոպոլիտենը սահմանափակել է գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով ծխի տարածման պատճառով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մետրոյի մամլո ծառայությանը, 4 կայարան է փակվել:
Այսօր ավելի վաղ հաղորդում էր ստացվել մետրոյի մեկ այլ գծում ծխի հայտնվելու մասին, իսկ կայարարններից մեկում գնացքի վագոն է բռնկվել: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններից շեշտել են, որ մետրոպոլիտենի բոլոր աշխատակիցներն էլ գիտեն, թե ինչ է պետք անել նման դեպքերում և տարհանել են ուղևորներին:
Կիևի մետրոպոլիտենի թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին փակ են «Պետրովկա», «Տարաս Շևչենկոն», «Կոնտրակտովայա», «Փոստային հրապարակ» կայարանները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



