Ուկրաինայում երկրորդ քրեական գործն են հարուցել Սաակաշվիլիի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 11-ին Ուկրաինայում երկրորդ քրեական գործն է հարուցվել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ երկրի պետական սահմանը հատելու հետ կապված:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական վարույթ է սկսել երկրի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով («Դիմադրություն իշխանության ներկայացուցչին»):
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ուկրաինացի օրինապահներն արդեն մեկ գործ հարուցել էին Սաակաշվիլիի դեմ՝ «պետական սահմանն անօրինաբար հատելու» փաստով:
Սաակաշվիլին ընտանիքի անդամների և Յուլիա Տիմոշենկոյի հետ միասին Ուկրաինայի սահմանը նախօրեին հատել է Լեհաստանի կողմից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



