Հռոմի պապը տուժել է Կոլումբիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այց է կատարել Կոլումբիա, որտեղ կիրակի օրը վնասվածքներ է ստացել իր պապամոբիլի կտրուկ արգելակման պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կարթագենա քաղաքում՝ հաղորդում է «Եվրոնյուզը», հավելելով, թե Պապը վնասել է դեմքն ու ձախ հոնքը։
Նշվում է, թե միջադեպի պատճառ է դարձել ոգևորված հավատացյալների ամբոխը, որն անընդհատ խոչընդոտել է պապամոբիլի շարժը:
Նույն աղբյուրի համաձայն՝ միջադեպը չի ազդել առաքելական այցի գրաֆիկի վրա, որը սկսվել է սեպտեմբերի 6–ին՝ սիրո, հանդուրժողականության և թշնամանքի վերացման կարգախոսի ներքո:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



