Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ գլխավոր դատախազին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է   ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինին:
 
Հանդիպումն անցել է անկեղծ երկխոսության, ջերմ, անմիջական մթնոլորտում: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում հաստատված և դինամիկ զարգացող հարաբերությունները և վերահաստատել են ցանկությունը՝ ընդլայնելու և խորացնելու երկու երկրների դատախազությունների միջև ծավալվող արդյունավետ համագործակցությունը, որը սկզբնավորվել է 1999թ. Պեկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով: Երկու երկրների գլխավոր դատախազները կարևորել են 2015թ. ՀՀ նախագահի՝ ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրված՝ «ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը, որը նախադրյալներ է ստեղծում նոր մակարդակի բարձրացնելու միջազգային-իրավական համագործակցությունը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինը արժևորել է Հայաստանի գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը, ինչպես նաև կարևորել բարձր մակարդակով Հայաստանի ակտիվ մասնակցությունը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ ամենամյա համաժողովին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական ներգրավվածությունը միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Պարոն Ցյանմինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև հաստատված իրավապայմանագրային բազան հնարավարություն է տալիս բարձրացնելու իրավական օգնության փոխադարձ հարցումների արդյունավետությունը:   
 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ գլխավոր դատախազին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հանցավորության դեմ պայքարում և իրավական փոխօգնության հարցում երկու երկրների դատախազությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու դեռևս չիրացված լուրջ ներուժ կա, և Հայաստանը մեծ հույսեր է կապում 2015թ. ստորագրված համաձայնագրի լիարժեք գործողության մեջ դրվելու հեռանկարի հետ:
 
ՀՀ գլխավոր դատախազը ՉԺՀ իր գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արթուր Դավթյանը նշել է, որ այդ այցը կխթանի հետագա համագործակցությունը և դրա  շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացումը:Պարոն Ցյանմինը սիրով ընդունել է հրավերը:

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան