Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները, որի համատեքստում առանձնահատուկ կարևորություն տրվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը։
Դեսպան Մելքոնյանը նախարար Նասրի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունները, ներդրումային և արտահանման հնարավորությունները։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



