ՄԱԿ գերագույն ներկայացուցիչ․ Հյուսիսային Կորեան չի ուզում միջուկային պատերազմ սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան չի ուզում միջուկային պատերազմ սկսել ու աշխարհը չի փորձում գահընկեց անել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Այս մասին հայտնել է զինաթափման հարցերով ՄԱԿ գերագույն ներկայացուցիչը՝ Իձումի Նակամիցուն։
Նրա խոսքով՝ կա իրավիճակի խաղաղ լիցքաթափման հույս։ «Չեմ կարծում, թե ԿԺԴՀ-ն միջուկային պատերազմ է ուզում սկսել»,- ասել է նա Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հայտնել է, որ ՄԱԿ ներկայացուցիչները կապ են պահպանել բոլոր կողմերի հետ ու դրանցից ոչ մեկը, այդ թվում Հյուսիսային Կորեան, ճգնաժամի ռազմական լուծումը հնարավոր չի համարում։
«Դա չափից աղետալի է»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ մենք հասկանում ենք ռազմական էսկալացիայի հետեւանքները։ Ահա թե ինչու ենք շարունակում ասել ձեզ, որ դա չի կարող լուծում լինել»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



