Արաբական երկրների ԱԳ նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն համարել են անօրինական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Արաբական երկրների լիգայում Իրաքի ներկայացուցիչ Հաբիբ աս-Սադրը:
Կահիրեում՝ կազմակերպության կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-13-ին կայացել է արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման թեմաներից մեկն էլ Իրաքում ստեղծված իրավիճակն էր:
«Նախարարները որոշել են աջակցություն հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը, իսկ այդ հանրաքվեն համարել են ոչ միայն Իրաքի միասնության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք»,- ասել է Հաբիբ աս-Սադրը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



