Արարատի մարզում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:
Կայքի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



