Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Pat.am հայտնում է.

Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ և արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա: 15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ ևս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարևան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաև մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատևում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը:

Ջաջուռավանում նույնիսկ խանութ չկա, գյուղապետը պարզաբանում է` աղքատ գյուղ է, չկա այնպիսի մի ընտանիք, որը կունենա անհրաժեշտ նախնական գումարը` փոքր խանութ բացելու համար, հարևան գյուղերից կամ քաղաքից այստեղ ներդրում անել չեն համարձակվում, գիտեն` սոցիալական վիճակը ծանր է: «Ում կապը քաղաքի հետ շատ ուժեղ է, էնտեղից 10 դրամ էժան իրանց ապրանքն առնում են գալիս: Մարդը գնա վարկ վերցնի բերի խանութ բացի, մեկ է` «տակ» է տալու, մարդիկ «նիսյա» են առևտուր անելու»,– նկատեց Գրեյանը:

Տնակում է տեղակայված գյուղապետարանը: Մարզկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք գտնվող գյուղը ևս տրանսպորտից զրկված է: Ջաջուռավանը շուտով այլ գյուղերի հետ կմիավորվի: Գյուղապետ Աշոտ Գրեյանը երկմտում է այս հարցի շուրջ: Մի կողմից փոքր և բազմաթիվ խնդիրների առաջ գյուղի համար խոշորացումը փրկություն կլինի, մյուս կողմից էլ ինքնուրույնությունից կզրկվեն: «Եթե մի բան կարողանում էին անել, դա ինքնուրույն էինք անում, հիմա դրանից էլ կզրկվենք»,– ասաց նա:

Մանյա Պողոսյան

 

Թրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ Դավթյան