Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տոնոյանն իր բժշկական կենտրոնի շենքը կստանա կես գնով՝ խոստանալով ներդրումներ անել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am տեղեկացավԿառավարությունը որոշել է թույլատրել Պետական գույքի կառավարման վարչությանը վաճառել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենքը, որը գտնվում է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2–րդ նրբանցք 23 հասցեում և զբաղեցնում է 1253,5 քառակուսի մետր մակերես: Վաճառքի մեջ է ներառված նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,07966 հեկտար մակերեսով հողամասը: Այս մասին որոշման նախագիծը հինգշաբթի կայանալիք կառավարության նիստին կներկայացնի Պետգույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:

Ըստ նախագծի՝ շենքն ու դրան հարակից այգին ուղղակի վաճառքի ձևով կօտարվի Տարոն Տոնոյանին՝ համաձայն իր կողմից ներկայացված բիզնես ծրագրի՝ բժշկական կենտրոն կառուցելու նպատակով:

Եվ որն ամենահետաքրքիրն է Տոնոյանը շենքը կգնի, այսպես ասած, 50% զեղչով: Բանն այն է, որ գույքի գնահատված արժեքը կազմում է 33 միլիոն 684 հազար 949 դրամ, սակայն ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կկազմի կրկնակի պակաս՝ 16 միլիոն 842 հազար 475 դրամ: Տոնոյանը նաև պարտավոր է վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,07966 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 5 միլիոն դրամից մի փոքր ավելի:

Ըստ նախագծի՝ Պետական գույքի կառավարման վարչությունը քաղաքացի Տոնոյանին առաջարկել է գույքը ձեռք բերել գնահատված արժեքով, ի պատասխան որի վերջինս հայտնել է, թե նշված գույքը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել գույքի գնահատված արժեքի 50%–ը, հողամասի 5 միլիոն 544 հազար դրամ կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 120 հազար դրամ գումարը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով գույքը ձեռք բերելու դեպքում շենքի բարեկարգման, վերազինման և նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակով 2 տարվա ընթացքում իրականացնել 70 միլիոն դրամի ներդրում, որից առաջին տարում 45 միլիոն, իսկ երկրորդ տարում՝ 25 միլիոն դրամ:

Միևնույն ժամանակ, նախագծում ասված է, որ գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել եռամսյա ժամկետում՝ 70%–ն ուղղելով պետական բյուջե, իսկ 30–ը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի: Հողամասի կադաստրային արժեքն էլ կվճարվի «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հավելենք, որ նշված շենքը կառուցվել է 1974 թ. և շուրջ 15 տարի չի շահագործվել: Նախագծի հեղինակները համոզված են, որ շենքը գնելու և նոր բժշկական կենտրոն կառուցելու դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջանան հարկային պարտավորություններ, որի արդյունքում ևս ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքեր կապահովվեն:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Եթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»